Նարեկ ջան, հերոսաբար, ոչ թե կես-կես ու բռնեցիր հավերժի ճամփան՝ փառքով սավառնելու երկնքում. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Վերջին դասին», երբ մտա հրաժեշտ տալու, շնորհավորեցի նախ մեզ, որ ունենք այսպիսի սերունդ, հետո նոր իրենց, որովհետև փառահեղ աստղաբույլ է: Չէի էլ մտածում, որ այս օրը այսքան շուտ կգա ու դու կլինես բանակում:
Նարեկը Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի պայծառ սաներից էր ու պատիվ եմ ունեցել լինել իր՝ ընկեր Սոֆյան: Երբեմն հարց էի տալիս, թե ինչպե՞ս կարող է այսքան դրականը զետեղվել մեկ տեղ, այսքան լուսավոր արժեքներ կրի մարդն իր մեջ ու հարցիս պատասխանը հենց իր մեջ տեսնում էի, որ կարո՛ղ է, ուստի զարմանալի պետք չէ՛, այլ որպես իրականություն պետք է ընդունել և վայելել նման մարդկանց ներկայությունը: Նարեկ ջան, զրկեցիր մեզ քո ներկայությունը վայելելուց, քո շարունակական հաջողություններով ոգևորվելուց, բայց գործեցիր միանգամից, ոչ թե մաս-մաս, հերոսաբար, ոչ թե կես-կես ու բռնեցիր հավերժի ճամփան՝ փառքով սավառնելու երկնքում:
Հավերժ փառք քեզ, լուսավոր մարդ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել