Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում է զոհերի վերաբերյալ ՌԴ նախագահի հնչեցրած տեղեկությունը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության այս նոր սրման ընթացքում զոհերի վերաբերյալ ՌԴ նախագահի հնչեցրած թվերին։

«Պարզ չի՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել։ ՌԴ նախագահի կողմից կոնկրետ թվեր չէին կարող ասվել, դա բացառվում էր։ Միանշանակ, հակառակորդը, Ադրբեջանի ԶՈւ-երը և տարատեսակ հրոսակախմբեր, որոնք նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ ավել զոհեր՝ մեր ունեղած կորուստների հետ համեմատած։ Դա քննարկումից դուրս է և բացարձակ ճշմարտություն է»

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ղարաբաղում հակամարտության նոր շրջանի սկզբից ի վեր զոհերի թիվը, ընդհանուր առմամբ, երկու կողմերի համար է միասին մոտենում է 5000-ի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել