Այսօրվա պատերազմը վերջին 30 տարվա կրթության սխալ ուղղվածության արդյունքն է․ Էդգար Թամարյան

GFZ գերմանական հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Թամարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նրա խոսքով՝ այսօրվա պատերազմը վերջին 30 տարվա կրթության սխալ ուղղվածության արդյունքն է։

«Օրինակ, Լույս Հիմնադրամը, որի առաքելությունն էր աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների կրթաթոշակով ապահովումը, իր չափորոշիչներում անտեսել էր Հայաստանի ռազմավարական կարիքները։ Խոսեմ թվերով, Հիմնադրամի գործունեության սկզբից՝ 2009թ-ից մինչ այսօր Լույսի հիմնադրամի շուրջ 509 շրջանավարտներից 90%-ը սովորել է հումանիտար գիտություններ և միայն 10%-ն է կրթությունը ստացել ինժեներա-բնագիտական մասնագիտությունների գծով։ Ավելին, Հիմնադրամի չափորոշիչը թե պետք է կուրորեն ֆինանսավորել միայն վարկանիշային առաջատար 10 Համալսարաններ ընդունված ուսանողներին, առանց հաշվի առնելու մասնագիտական ուղղվածությունը ռազմավարական սխալ էր։ Այս 90/10 հարաբերակցությունը ընդամենը արտացոլանք է նրա, թե ինչ է կատարվում ՀՀ ներքին բուհերում։ Սակայն, երբ խոշոր գումար է ներդրվում կրթության ոլորտում, այն պետք է միտված լիներ այս ծայրահեղ բևեռացումը մեղել։ Չի արվե՛լ։ Ի դեպ, շեշտադրումը ֆինանասավորել միայն TOP 10 բուհեր ընդունված ուսանողներին ևս ռազմավարական սխալ էր, քանի որ եթե դու X գումարով կարող ես ֆինասավորել 10 ուսանողի աշխարհի 10 լավագույն բուհերում, ապա եթե շեշտը չդրվեր առաջին 10-ի վրա, այլ ընդարձակվեր մինչև TOP 200-ի ապա նույն այդ X գումարով հնարավոր կլիներ ֆինանսավորել ոչ պակաս քան 40 ուսանողի և եթե սրան հավելենք, որ ֆինանսավորման շեշտը դրվեր ինժեներա-բնագիտական մասնագիտությունների վրա, ապա 2009թ-ից մինչ օրս կունենայինք տարեկան 40 հայ ուսանող, որն 10 տարվա կտրվածքով կունենայինք միջինում 350 ինժեներա-բնագիտական ուղղություններով ՀՀ քաղաքացիություն ունեցող մասնագետներ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել