Մեծ ուրախությամբ հայտնում եմ այսօրվա թերևս լավագույն լուրը․ վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից պրոթեզարան․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է․ «Ընկերներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ այսօրվա թերևս լավագույն լուրը, որը քիչ առաջ հաստատվեց:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, որը կծառայի մեր հերոսներին։

Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը:

Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրայնի ջանքերով:

Եվ ուրեմն, հաղթելու ենք՝ առողջ և ուժեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել