ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է․ «Ընկերներ, մեծ ուրախությամբ հայտնում եմ այսօրվա թերևս լավագույն լուրը, որը քիչ առաջ հաստատվեց:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից, լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած ՊՐՈԹԵԶԱՐԱՆ, որը կծառայի մեր հերոսներին։
Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար, անելու ենք հնարավորն ու անհնարը:
Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։ Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրայնի ջանքերով:
Եվ ուրեմն, հաղթելու ենք՝ առողջ և ուժեղ»։