Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք, որոնցից.
- 45824-ն` առողջացած,
- 1020-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 4-ն են)
- 9304 -ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 303–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 325894 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 715 նոր դեպք և 53 առողջացած, կատարվել է 3366 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։