Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը մեր Սաշիկը․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից Ալեքսանդր Հարությունյանը մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել սկսած 1992թ-ից այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին…

Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:

Ննջիր խաղաղությամբ…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել