Զոհվել է պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Ռոստոմյանը

ՀՅԴ Երևանի Քաղաքային և «Ռուբեն» կոմիտեները պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Արայի Ռոստոմյանի զոհվելու կապակցությամբ ցավակցագիր են հղել Ռոստոմյանների ընտանիքին, որը ներկայացնում ենք ստորև.

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մարտի դաշտում հերոսաբար զոհվել է պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Արայի Ռոստոմյանը։ Դժվար է բառերով արտահայտել այն ափսոսանքն ու ցավը, որ զգում ենք։ ՀՅԴ Երևանի Քաղաքային և «Ռուբեն» կոմիտեներն իրենց վշտակցությունն են հայտնում Ռոստոմյանների ընտանիքին և հարազատներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել