Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իլհամ Ալիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևան բռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։
Ամեն ինչ լավ է լինելու։
Կարևորն անփորձանք գիշեր մեր տղաներին»։