Այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ադրբեջանը կուտակել-կուտակել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, սպառազինություն։

Մի հսկայական հատված արդեն անվերադարձ կորուստ է, մեծաքանակ կորուստների հետ կապված հանրային ճնշմանը դիմանում է, որովհետև ամենավտանգավոր հատվածներում տարբեր ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչներ են։

Չնայած դիակների լուսանկարներից պարզ է, որ շատ է նաև ադրբեջանական կանոնավոր բանակի կորուստները։

Հույս ունեմ, որ այս պատերազմն այնպես կավարտենք, որ խնդրի ռազմական լուծումը դուրս կգա Ադրբեջանի քաղաքական օրակարգից։ Այս պահին դա է առաջնահերթը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել