Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար: Այս մասին հայտնում Արցախի Պաշտպանության բանակից։
«Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի»,-նշվում է ՊԲ հայտարարությունում: