Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:

Կողմերը նաև քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել