Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով է դիմում վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին։
«Գիտեք, որ Հայաստանում հիմա ռազմական դրություն է հայտարարված և հիմա մարդիկ կանչվում են զորակոչի, զորահավաքային խնդիր են լուծում։ Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ վերջին մեկ տարվա ընթացքում ծառայությունն ավարտածները, այսինքն նրանք, ովքեր վերջին մեկ տարում են զորացրվել, իրենք ենթակա չեն զորակոչի։ Եվ խնդիրն այն է, որ այսօր հայրենիքն ունի այդ մարդկանց կարիքը։ Տղեք, հայրենիքը ասյօր ունի ձեր կարիքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ արդեն ասվել է՝ սա նոր Սարդարապատ է, սա միայն Ղարաբաղի հարցը չէ, սա հայող ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է, և այսօր պետք է ժողովրդին պաշտպանել ցեղասպանությունից։
«Ես ուզում եմ հիմա կոչով դիմել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները այս պահից սկսած ներկայանան Կենտրոնական հավաքակայան և զինվորագրվեն Հայող բանակին, զոինվորագրեվն այս նոր Սարդարապատին։ Արդեն անհրաժշետ հանձնարարականները տվել եմ, իհարկե կա նաև անվտանգության խնդիր, հրապարակային եմ խոսում և հակառակորդը նույնպես տեսնում է դա, իհարկե, դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց այդտեղ կկազմակերպեն, որ շատ մեծ կուտակումներ չլինեն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ անկեղծ պետք է լինի, որ չեն կանչում ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենց հրավիրվում են հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու։ Վարչապետը բոլոր նրանց, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, կոչ արեց ներկայանալ զինվորական հագուստներով և անհրաժեշտ փաստաթղթերով։
«Քանի որ այս հատվածի համար պետությունը մոբիլիզացիոն պլան նախատեսած չի եղել, և ես հիմա խնդրում եմ դա կամավոր անել, խնդրում եմ նաև, որ ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկան խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։
Ինչ խնդիրներ կկատարեք, որտեղ կկատարեք այդ խնդիրները, դա արդեն տեղում կկազմակերպի հրամանատարությունը։ Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձևավորվեն։ Ես նորից ասեմ, խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եվ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ և հաղթանակն ապահովել այս պատերազմում Հայաստանի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։
Եկեք զինվորական հագուստներով, եթե չունեք՝ կապահովենք։ Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, և այլն, որովհետեւ սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, իսկ եթե ուրիշ մարդիկ ունեն, խնդրում եմ ուղղակի տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»։