Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բժշկական օգնություն ստացող բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բժշկական օգնություն ստացող բոլոր քաղաքացիները տեղափոխվել են առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Սևանի հոգեկան առողջության կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով:

Քաղաքացիների համար նախապես պատրաստվել են հիվանդանոցային բարենպաստ պայմաններ, համապատասխան դեղորայք և սնունդ: Ներկայումս Սևանի հոգեկան առողջության կենտրոն տեղափոխված մի քանի տասնյակ քաղաքացի շարունակում է ստանալ պատշաճ բժշկական օգնություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել