Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, սահմանային իրավիճակն է ներկայացնում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ։ Հայկական զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին։
«Ադրբեջանի զինված ուժերը նույն ժամանակ ինտենսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակրետ քաղաքը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ Ընդհանուր առմամբ գիշերը ռազմաճակատում հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հերքեց հակառակորդի այն լուրերը, թե Հայաստանից Ադրբեջանի գյուղերն են հրթիռակոծվում։