«Կայզեր» սուպերմարկետների ցանցը հրաժարվում է թուրքական ապրանքատեսակներից։ Այս մասին ասված է ցացնի ֆեյսբուքյան էջում։
«Առկա խմբաքանակի վաճառքից հետո թուրքական ապրանքների նոր խմբաքանակ չի վաճառվելու»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ թուրքական ապրանքներից արդեն հրաժարվել են «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Քարֆուր Հայաստան», «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցերը։