24News-ը հրապարակել է կադրեր Մարտունիում ադրբեջանական կրակից լրագրող Սևակ Վարդումյանի վիրավորման պահից։
Նշենք, որ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Ավելի վաղ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես օտարերկրացի լրագրողներ․ նրանց թվում են նաև լրագողներ Ֆրանսիայից, նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։
Ավելի ուշ Սևակ Վարդումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն հրաշալի է զգում։«Ես ինձ հրաշալի եմ զգում։ Մի թեթև քերծվածք ունեմ ընդամենը։ Ես ձեր տեսած մեքենայում չեմ եղել, ժող ջան։ էնպես որ՝ մտածեք ոչ»,- գրել է նա։