Այսօրվա դրությամբ ադրբեջանական ոչնչացված զինծառայողների թիվը 500-ի մոտ է․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյան

Այսօր ևս հակառակորդի զավթողական մտահաղացումը ձախողվել է։ Ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ՝ հետ վերցնելով նախկինում կորցրած դիրքերը հյուսիսային և հարավային ուղղություններով։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Հակառակորդը օգտագործել է իր ամբողջ զինանոցը։ Մարտի դաշտում անհաջողություն կրելով հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչության վրա։ Այսօրվա մարտերում հակառակորդը ունեցել է հետևյալ կորուստները․ 17 տանկ, 4 զրահակործանից, 3 ինժեներական զրակատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500։ Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր, տվյալները կհրապարակվեն ավելի ուշ»։

Տեսանյութը՝ նաև այստեղ։

https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/814077582677908

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել