Գիտե՞ք ինչքան դժվար էր ինձ համար՝ նայել Ապրիլյանի զոհված զինվորի մոր հայացքին․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում մեկ հարց է․ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծը։

Պատգամավորները ելույթներով են հանդես գալիս։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց հարձակում գործած Ադրբեջանին օգնության ձեռք մեկնած Թուրքիայի աջակցության մասին։

«Գիտե՞ք ինչքան դժվար է եղել ինձ համար՝ Եվրոպական կառույցներում աշխատող պատգամավորին, նայել Ապրիլյանի զոհված զինվորի մոր հայացքին և հարցին՝ ասա, խնդրում եմ, գոնե իմ երեխայի մարմինը չեն անարգե՞լ, նայել և ստել, ասել՝ ոչ, չեն անարգել։ Նայել և ստել, որովհետև ես գիտեմ, որ էդ ցավով էդ մայրը, էդ հայրը պիտի երկար տարիներ ապրեր։ Ես կարծում եմ, որ այսօր մեր բոլորի բարոյական պարտքն է, եթե կա անհրաժեշտություն, կազամկերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որը կարող է այսօր, այս պահին մեզ կաշկանդել՝ ճանաչելու Արցախի անկախությունը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել