Ամեն րոպե զանգելով զինծառայողներին՝ վտանգում եք նրանց կյանքը, անօդաչու սարքերն օգտվելով կապուղիներից թիրախավորում են զինծառայողներին

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է սահմանային իրավիճակի մասին վերջին տվյալները։

Նա նշեց, որ Արցախում բնակչության զանգվածային տարհանում չկա։ Այժմ ապասատարանների կարիք ևս չկա, հարկ լինելու դեպքում պաշտոնապես կհայտարարվի դրա մասին։

«Խնդրում ենք, հարգելի բնակչություն, հասկանում ենք, որ կապերը լավ չեն աշխատում, դուք էլ րոպեն մեկ ուզում եք տեղեկություն ստանալ, բայց այդ սովորույթը տվյալ դեպքում մեզ խանգարելու է։ Խանգարում է կառավարման համակարգն իրականացնել։ Խանգարում է ցանցերին, գերբեռնվածության տակ են ընկնում։ Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմի, երբ փորձում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, դրանով իրենց կյանքը կվտանգեն։ Անօդաչու թռչող սարքերը, հրետանային հետախուզական միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել