ՀՀ արդարադատության գենարալ-մայոր Միհրան Պողոսյանը կոչով դիմել է իշխանություններին․
«Կոչ ՀՀ իշխանություններին
Այսօր վաղ առավոտից Ադրբեջանը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ։
Ելնելով ստեղծված իրավիճակից, ՀՀ գործող իշխանություններին կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և դադարեցնել տարբեր դրդապատճառներով քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերադառնալ Հայաստան՝ միասնաբարլծվելու հայրենիքի պաշտպանությանը։
Տվե՛ք հնարավորություն միասնաբար դիմագրավել ադրբեջանական լայնածավալ ագրեսիային։
Հակառակորդը մեկն է, ուստի համազգային համախմբումն այլընտրանք չունի։
Նաև կոչ եմ անում իմթիմակիցներին և համախոհներին անհրաժեշտության դեպքում կանգնել մեր բանակի կողքին»։