Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի բնակիչներին ապաստարան տալու կամ երեխաների, կանանց, տարեցների համար խնամք կազմակերպելու անհրաժեշտություն չկա այս պահին: Նման կարիքի դեպքում պետական մարմիններն ունեն ռեսուրսներ և հստակ պլան: Անհրաժեշտության դեպքում կդիմենք օգնության:
Մինչդեռ բարի ցանկությունների մասին հայտարարությունները կարող են այլ ազդեցություն թողնել: Որևէ կասկած չկա կամավորների անշահախնդիր աջակցության մասով, բայց կրկնում եմ՝ դրա կարիքը չկա: Շնորհակալ եմ»: