Սոֆյա Հովսեփյանը՝ «Ուսանողի տուն» ծրագրի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարզերից Երևան տեղափոխվելիս՝ ուսանողները բախվում են զանազան խնդիրների, այդ թվում՝ մատչելի ու հարմարավետ բնակարան ձեռք բերելուն եւ ուսմանը զուգընթաց խնդիրները լուծելուն։

«Ուսանողի տուն» ծրագիրը հնարավորություն կտա ավելի քան 50 ուսանողի ոչ միայն ապրել և ունենալ բոլոր անհրաժեշտ պայմանները, այլ նաև մասնակցել օտար լեզուների բարելավման անվճար խմբակների, ունենալ ընդհանուր օգտագործման գրադարան և համակարգիչներ։ Ծրագիրը նախատեսում է ստեղծել ոչ ֆորմալ կրթական հարթակ, հանդիպումներ հաջողակ գործարարների հետ, իսկ ուսումը ավարտելուց հետո մարզ վերադառնալու ու սեփական մարզը զարգացնելու միտում»։

Պատգամավորը կիսվել է ծրագրին հանգանակություն բերելու հնարավորության հղմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել