«Որո՞նք են մեր ազգային արժեքները»․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրը, ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թ․ Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը։

Ռազմավարությունն ունի գաղափար, ունի տեսլական, ունի գործողություն, նշեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներով ռազմավարության կառուցվածքը։

Վարչապետը նշեց նաև, թե որոնք են Հայաստանի ազգային արժեքները․ պետականությունը, կրթությունը, անհատը և աշխատանքը։

«Շատ կարևոր է արձանագրել՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար. կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարություն։ Որովհետև մենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ընկալում ենք ոչ միայն որևէ կառավարության գործողություն, այլև Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումը և իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում, որտեղ շատ կարևոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»,-ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, և որոնց արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման։ Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել