Գարնանային արձակուրդը կերկարաձգվի մինչև մարտի 31-ը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ: Նախարարի մեկ այլ հրամանով դադարեցվել է նաև նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ /մարտի 25-ից մինչև մարտի 31-ը ներառյալ/:

Կրթության և գիտության  նախարարության մամուլի կենտրոնի փոխանցմամբ` հրամանների համար հիմք են ծառայել սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 22.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը):

Համաձայն հրամանների` մինչև ուսումնական տարվա ավարտը ուսումնական հաստատությունները պետք է ապահովեն առարկայական ծրագրերի կատարումը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել