Մոտ 35 մլն դոլար կտրամադրվի մետրոյի նոր կայարանի կառուցման համար. Հայկ Մարության

100 փոքր ավտոբուսի մրցույթ է հայտարարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զորույցում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մրցույթը կայացել է, այսօր կարող եմ ասել, դա սկիզբն է: 850-950 ավտոբուս պետք է լինի: Պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից: Պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև առանց կառավարության էն գումարների մասին, որ խուսում ենք՝ համայնքը իր ուժերով չի կարող անել»,- ասաց Հայկ Մարությանը:

Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին քաղաքապետն ասաց, որ ներգրավվել են մասնավոր ընկերություններ, որպեսզի պետության վրա այդ հոգսը չբարդվի։

«Բայց տարբեր մասնավորների առաջարկները, նաև ես  գնահատել եմ ոչ այնքան բարենպաստ: Ի վերջո որոշվել է, որ նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով»,-նշել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/1676969852504865

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել