100 փոքր ավտոբուսի մրցույթ է հայտարարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զորույցում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Մրցույթը կայացել է, այսօր կարող եմ ասել, դա սկիզբն է: 850-950 ավտոբուս պետք է լինի: Պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից: Պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը, որովհետև առանց կառավարության էն գումարների մասին, որ խուսում ենք՝ համայնքը իր ուժերով չի կարող անել»,- ասաց Հայկ Մարությանը:
Մետրոյի նոր կայարանի կառուցման մասին քաղաքապետն ասաց, որ ներգրավվել են մասնավոր ընկերություններ, որպեսզի պետության վրա այդ հոգսը չբարդվի։
«Բայց տարբեր մասնավորների առաջարկները, նաև ես գնահատել եմ ոչ այնքան բարենպաստ: Ի վերջո որոշվել է, որ նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով»,-նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/1676969852504865