Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Արմինե Սամվելի Պետրոսյանին 2020 թվական սեպտեմբերի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-31.1-Ղ3-1) պաշտոնից»:
Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր ապրիլի 9-ին։