Նախկին փոխքաղաքապետն իր սենյակում նկարահանումներ է արել՝ մեծ կառուցապատողների մասնակցությամբ․ Թեհմինա Վարդանյան

Սեպտեմբերի 8-ի, Երևանի ավագանու նիստի ժամանակ քննարկվում է Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին հարցը։

Ավագանու անդամները հարցեր են ուղղում նրան։

Թեհմինա Վարդանյանն իր խոսքում նշեց․ «Խոսակցություններ են պտտվում, որ պարոն Սարգսյանը՝ ձեր, մեր նախկին կոլեգան, մեր փոխքաղաքապետն իր սենյակում տեսանյութեր էր նկարում, այսինքն դա օրենքի որևէ տառին համապատասխան չէ, որևէ տեղ ֆիքսված չէ։ Տեսանյութեր էր նկարում՝ մեծ կառուցապատողներին պարտավորեցնելով ինչ-ինչ բաներ»։

Նա նշեց, թե քանի՞ տոկոսով է պատկերացնում Սերգեյ Ներսեսյանն իր աշխատանքը և դրանից որքա՞ն է պատրաստ իրականացնել։ Սերգեյ Ներսեսյանը պատասխանեց, որ անպատասխանատու հայտարարություն կլինի՝ իր կողմից տոկոս հնչեցնելը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել