Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակվեց Սերգեյ Ներսեսյանը։
Ավագանու անդամներին նա ներկայացրեց իր կենսագրությունը։
«Ծնվել եմ 1991 թվականի հունվարի 21-ին, Երևան քաղաքում, սովորել եմ Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, ստացել եմ բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան։ Ծառայել եմ ՀՀ ԱԱԾ ծառայության սահմանապահ զորքերում, այնուհետև սկսել եմ իմ աշխատանքային կարիերան»։
Նա նշեց, որ աշխատել է որպես հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, տնօրեն։ «Հանդես եմ եկել տարբեր ընկերությունների հիմադիրների մոտ որպես ֆինանսական և հարկային խորհրդատու։ Աշխատանքային գործունեություն ծավալել եմ նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը կից Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ հիմնարկում, որպես գլխավոր ֆինանսիստ»։ Սերգեյ Ներսեսյանն աշխատել է նաև որպես պատգաամվորի օգնական՝ հիմանակ գործառույթը եղել է հարկային օրենսդրության հետ կապված փոփոխությունները։
Ավագանու անդամները հարցեր ուղղեցին նրան։ Կոչ արեցին նաև սոցցանցերում ակտիվ լինել՝ քաղաքացիների հետ կապ պահելու համար։
Սերգեյ Ներսեսյանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար ավագանու նիստին ներկա 48 անդամներից կողմ քվեարկեց 47-ը, 1-ը՝ ձեռնպահ։