Նախնական, այս պահին սահմանված սահմանափակումները շարունակվելու են պահպանվել արտակարգ դրության ավարտից հետո։ Այս մասին հայտնել է Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը․ «Դիմակի կրման հետ կապված կարգավորումները շարունակելու են գործել, սակայն որոշ փոփոխություններով»։
Գրիգորյանը` ներկայացնելով արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել։
«Օրենսդրական փաթեթը նախաձեռնելու նպատակն այնպիսի գործիքակազմ ապահովելն է, որով, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, հնարավոր է պայքարել համավարակի դեմ: Եթե օրենսդրական փաթեթն ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև սեպտեմբերի 11-ը, ապա կառավարությունն, այո՝ մտադիր է կարանտին հայտարարել և պայքարը շարունակել համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ»,- ասաց Գրիգորյանը:
Մանրամասները՝ այստեղ