Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենք կկառուցվի. հայտարարվել է մրցույթ

Ուշադրություն նախագծային ընկերություններին. հայտարարվել է նախագծման մրցույթ ՀՀ Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:

«1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է,

2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը,

3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծերի համար, համապատասխանաբար 1մլն, 500հազ. և 300 հազ. ՀՀ դրամ չափով

Ակնկալում ենք աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար»,-ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել