Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի վաճառքի է հանվել Երևանի Մոսկովյան 13 հասցեում գտնվող շենքը։ Վաճառքի մեկնարկային գինը 2 միլիարդ 353 միլիոն 966 հազար դրամ է։
Շենքի մակերեսը 2418․3 քմ է, հողամասի մակերեսը՝ 2382 քմ։
Մրցույթը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը` 15:00, ք.Երևան, Տիգրան Մեծի 4, Պետական գույքի կառավարման կոմիտեում:
Մրցույթային առաջարկի ներկայացման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ը, ժամը` 18:00:
Մրցույթի մանրամասներին ծանոթանալու համար՝ անցեք այստեղ, կոնտակտային տվյալներն են՝ (+37411) 52 97 53, [email protected]։