Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը բացատրություն է հրապարակել՝ Ուկրաինա օտարերկրացիների մուտքի արգելքի վերաբերյալ։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
«Արգելքի ժամանակահատված – 2020թ․ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 28-ը
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ, ՈՒՄ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔ
-Ուկրաինայի տարածքով տարանցող անձանց, ովքեր ունեն առավելագույնը երկու օրվա ընթացքում Ուկրաինայից մեկնելը հաստատող փաստաթղթեր,
-Ուկրաինայի ուսումնական հաստատություններում սովորող կամ Ուկրաինայի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող անձանց,
-Ուկրաինայի տարածքում մշտապես բնակվող անձինք (ովքեր ունեն ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն),
-փախստականներ կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձինք,
-դիվանագետներ, հյուպատոսական հիմնարկների, Ուկրաինայում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ կամ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հրավերով ժամանող անձինք,
բեռնատար մեքենաների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների վարորդներ և / կամ անձնակազմի անդամներ, օդային, ծովային և գետային նավերի անձնակազմի անդամներ, գնացքների և լոկոմոտիվների անձնակազմի անդամներ,
մշակույթի գործիչներ, որոնք ժամանում են մշակութային հաստատության հրավերով, և յուրաքանչյուրին ուղեկցող մեկ անձ,
պաշտոնական մարզական միջոցառումներին մասնակցելու ժամանող մարզիկները և նրանց ուղեկցող անձինք,
փոխպատվաստման համար արյունաստեղծ ցողունային բջիջներ տեղափոխող անձինք,
Ուկրաինայի բժշկական հաստատություններում բուժման նպատակով ժամանող անձինք:
Անհատները, որոնք նշված են -ով, պետք է ունենան COVID-19-ի բուժման և օբսերվացիայի հնարավոր ծախսերը ծածկող բժշկական ապահովագրություն (տրված ապահովագրական ընկերության կողմից, որը ներկայացուցչություն / գործընկեր ունի Ուկրաինայում):
Համաձայն ուկրաինական օրենսդրության, սահմանապահ պետական ծառայության ղեկավարը կարող է լրացուցիչ որոշումներ կայացնել պետական սահմանով օտարերկրացիների վերահսկվող անցման վերաբերյալ»: