Կառավարության օգոստոսի 20-ի նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է ներկայացներ Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան խոսքը փոխանցելուց առաջ շփոթվեց՝ նշելով․ «Զեկուզող՝ ֆինանսների նախարար՝ Արսեն Թորոսյան»։
Հասկանալով վրիպումը՝ վարչապետը կատակեց․ «Բայց կուզեիք չէ՞ ֆինանսների նախարար լինել, առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»։ Նախարարն էլ պատասխանեց․ «Ինձ թվում է՝ երրորդ անգամ, որ շփոթվեք, պետք է մի բան անենք արդեն»։