Մեր ջանքերը տալիս են արդյունքներ․ մենք ունենք կայունացող իրավիճակ․ Արսեն Թորոսյան

Այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ հիմա 2-3 հարյուր դեպք է արձանագրվում օրական, ինչը շատ ավելի լավ ցուցանիշ է, քան երբ օրական մինչև 7 հարյուր և ավելի դեպքեր էին արձանագրվում։

«Պետք է դեպքերի քանակն այնքան նվազեցնել, որ կորոնավիրուսի տարածումը արդեն հանրայնորեն վտանգավոր չլինի։ Չնայած դրան՝ որքան էլ քիչ լինեն վարակումները, շարունակելու ենք թեստավորումների միջոցով հայտնաբերել վարակակիրներին, որ կորոնավիրուսը նորից չտարածվի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել