Բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին: 30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին:
Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: