Սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ. ԿԳՄՍՆ

Բուհական ընդունելության քննություններում դրական բալեր ստացած և որևէ բուհ չընդունված դիմորդներից Հայկ Բադալյանի ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է   տարածել, որում ասվում է․

«Սիրելի ընկերներ

Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։

Սակայն, վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։

Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։

Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»։

Նշենք, որ հայտարարությունը հերքել է ԿԳՄՍ նախարարությունը, նշելով․ «Սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել