Բուհական ընդունելության քննություններում դրական բալեր ստացած և որևէ բուհ չընդունված դիմորդներից Հայկ Բադալյանի ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի ընկերներ
Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։
Սակայն, վերջապես պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու։ Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին։ Հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից. հանդիպելու ենք նախարարությունից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում։
Հանդիպմանը ներկա են լինելու բացառապես պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցները և Արայիկ Հարությունյանը։
Արդյունքների և հետագա անելիքների մասին կտեղեկացնենք հանդիպումից հետո»։
Նշենք, որ հայտարարությունը հերքել է ԿԳՄՍ նախարարությունը, նշելով․ «Սա ապատեղեկատվություն է, նախարարի գրաֆիկում նման որևէ հանդիպում վաղը նախատեսված չէ»։