Տարվա տոնական, հիշատակի և ոչ աշխատանքային օրերը՝ օրենքի համաձայն

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:

Ամանոր և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր են:

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր է:

Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր է :

Մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին:

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը նշվում է փետրվարի 28-ին:

Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Հայ կինոյի օրը նշվում է ապրիլի 16-ին:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է:

Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է:

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին:

Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է:

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին:

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին:

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է:

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը նշվում է հունիսի 1-ին:

Բռնադատվածների հիշատակի օրը նշվում է հունիսի 14-ին:

Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր է: Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:

Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի 1-ին:

Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր է:

Ուսուցչի օրը նշվում է հոկտեմբերի 5-ին:

Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Տեղական ինքնակառավարման օրը նշվում է նոյեմբերի 10-ին:

Երկրաշարժի զոհերի հիշատակի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին:

Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը նշվում է դեկտեմբերի 9-ին:

Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օրը նշվում է Սուրբ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:

Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո` կիրակի օրը:

Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

Օրենքը նաև սահմանում է, որ Ազգային փոքրամասնություններին պատկանող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել