Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնում է, որ ևս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։
«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։
Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։
Շնորհավորում եմ բոլորիս»,-նշել է նա։
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/587662781934300/