Առցանց տիրույթում օնլայն վարկ տրամադրող բազմաթիվ հարթակներ են ի հայտ եկել։ Դրանց մի մասը կասկածելի է։ Այս մասին հայտնում են անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
«Տվյալներ են պահանջում անվտանգության միջոցներն ու անձնական տվյալների ճիշտ մշակման կանոնները հաշվի չառնելով։
Գործակալությունն առայժմ զբաղվում է դեպքերն առանձին-առանձին ուսումնասիրելով։
Մինչ այդ խորհուրդ ենք տալիս օնլայն վարկի դիմելու համար անձնական տվյալներ փոխանցելիս համոզվել, որ օրինական գործող կազմակերպության եք փոխանցում ձեր տվյալները։
Դա կարող եք անել, օրինակ՝ զանգահարելով այդ կազմակերպություն, ֆիզիկապես այցելելով կամ այլ միջոցով համոզվելով, որ օրինական գործող կազմակերպություն է։ Եթե հետադարձ կապի միջոց չկա, դա արդեն կասկածելի է ու պետք չէ տվյալներ վստահել։
Կասկածների դեպքում կարող եք դիմել նաև Գործակալությանը խորհրդատվության համար»,-նշված է հայտարարության մեջ։