155 միլիոն դրամի ներդրում Տավուշի Պառավաքար բնակավայրում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ իրականացնում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու ջրի բաշխիչ ցանցի վերակառուցման ծրագիր:

Ծրագրով նախատեսվում է կառուցել 14,2 կիլոմետր նոր բաշխիչ ցանց՝ իր բոլոր կառուցվածքներով. այդ թվում նախատեսվում է կառուցվող հատվածի 318 սպառողների ջրաչափերի տեղադրում: Ջրաչափական հանգույցների տեղադրումով կկարգավորվի նշված հատվածի բնակիչների ջրամատակարումը: Նախատեսված է վերանորոգել 350 խորանարդ մետր տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար, ինչպես նաև ևս 3 օրվա կարգավորիչ ջրամբարի սանիտարական գոտիների կառուցում, իսկ 500 խորանարդ մետր և 350 խորանարդ մետր ջրամբարների վրա ջրի քլորացման համար կառուցվում են քլորակայաններ:

Ներդրումը կազմում է ավելի քան 155 միլիոն դրամ, համայնքի ներդրումը շուրջ 28 միլիոն դրամ է, որով իրականացվում են 5 ճյուղերի և ենթաճյուղերի խրամուղիների փորման շինարարական աշխատանքները:

Աշխատանքներն իրականացվում են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի առաջին բաղադրիչով, որի կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել