Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եղավ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի վերջը. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում ասվում է․

«Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ եղավ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի վերջը:

Ի՞նչ արեց այդ հանձնաժողովը, բացի շոուից, ի՞նչ օգուտ տվեց պետությանն ու ժողովրդին: Կամ ի՞նչու չի գործում Ատելության խոսքի կանխարգելման հանձնաժողովը, դրա՞ վերջն ինչ եղավ, ա՜յ ձևապաշտներ…

Իբր գործ են անում ..,Արա ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից:

Մեր օրը՝ Դիմակ, ասվալտփռոցի, ապօրինի ձերբակալություն, տուգանք, անկապ լայվեր, փնթի ֆեյքեր, հայհոյանք, խորացող աղքատություն, պարալիզված կրթական պրոցես, համատարած հիասթափություն, ընկճախտ, ապագայի զրոյական կանխատեսելիություն…

Կեցցե՜ Նիկոլի Հայաստանը…
Եվ, իհարկե, դմփ-դմփ-հուււււււ…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել