Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են: Վարակվածության նոր դեպքեր չկան:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հոսպիտալացված բոլոր տարեցները վերադարձել են իրենց բնականոն կյանքին:

Նշենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող բոլոր հաստատությունները շարունակում են աշխատել փակ ռեժիմով՝ նվազագույնի հասցնելով մուտք ու ելքի բոլոր հնարավորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել