ՌԴ Անապա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողը թաքնվել էր Հոբարձի գյուղում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 11.00-ին, Հոբարձի գյուղից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Սերժիկ Ղ.-ն:

Ոստիկանության փոխանցմամբ՝ նա 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Կրասնոդարի Երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) մեղադրանքով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել