Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 11.00-ին, Հոբարձի գյուղից բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Սերժիկ Ղ.-ն:
Ոստիկանության փոխանցմամբ՝ նա 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Կրասնոդարի Երկրամասի Անապա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) մեղադրանքով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net