COVID-19-ի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման մասին. պատգամավոր

ԱԺ-ում ստեղծվելիք՝ կորոնավիրուսի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Հանձնաժողովը ղեկավարելու առաջարկը հնչեցրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և այս առումով ԲՀԿ-ի հետ տարաձայնություն չի եղել։

Հանձնաժողովի կազմը հաստատվելու է լիագումար նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերին:

Հանձնաժողովի օրակարգում դրվելու են ամբողջական արտակարգ իրավիճակի և համավարակի պայմաններում կառավարության կատարած բոլոր գործողությունները, թերացումները, ծախսած գումարները, դրանց նպատակահարմարությունը։

Հանձնաժողովը ղեկավարելու է ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը, ով, համոզված եմ՝ կկարողանա գործնական միջավայր ձևավորել, որպեսզի նորմալ, թիմային աշխատանք լինի և տեղ գտած բոլոր թերացումները բացահայտվեն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել