Շուշիում վարակազերծման աշխատանքներ են իրականացվել մեկուսացման, ինչպես նաև հանրային նշանակության տարբեր վայրերում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել մեկուսացման, ինչպես նաև հանրային նշանակության տարբեր վայրերում:

Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել