2020 թ-ի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից․ Գյումրիում քննական կենտրոններ են թիվ 10, 11, 21 դպրոցները

2020 թ-ի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից։ Գյումրիում քննական կենտրոններ են թիվ 10, 11, 21 դպրոցները։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք կգործեն միայն դիմակներով, ովքեր չեն ունենա դիմակ կտրամադրվի, իսկ մինչ մուտք գործելը կջերմաչափվեն: Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։

Կոչ ենք անում բոլոր դիմորդներին և նրանց ծնողներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, քննական կենտրոնների տարածքում զերծ մնալ կուտակումներից։

Տեղեկացնում ենք, որ դիմորդին քննական կենտրոն պետք է ուղեկցի առավելագույնը մեկ հոգի և դիմորդի քննական կենտրոն մուտք գործելուց հետո չպետք է մնա տարածքում:

Մաղթում ենք բոլոր դիմորդներին հաջողություն և հորդորում բոլորին լինել զգոն և պատասխանատու, պահպանել հակահամաճարակային կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել